Լոնդոնի «Տոտենհեմ»-ը ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնա»-ի երիտասարդ ֆուտբոլիստ Մարկ Բարտրայի իրավունքները:
Կատալոնական ակումբը պատրաստ է վաճառել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Սակայն միայն այն դեպքում, եթե ընթացիկ ամռանը «կապտանռնագույններ»-ը նոր ֆուտբոլիստ ընդգրկեն կենտրոնական պաշտպանության գծում:
Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում Բարտրան նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Նա «Բարսելոնա»-ի սան է և մեկնարկել է թիմում դեռևս 2010 թվականին: