Լոնդոնի «Տոտենհեմ»-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ թիմի կազմը համալրել է «Թուլուզ»-ի կիսապաշտպան Էտյեն Կապուն:
Ըստ տեղեկատվության՝ Ֆրանսիայի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կազմել է 8,5 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էին նաև «Մոնակո»-ն, «Քարդիֆ Սիթի»-ն և «Արսենալ»-ը:









































