Թինա Կանդելակին հեռու չի մնացել ամենաքննարկվող թեմայից՝ Վիտալի Կլիչկոն մտադիր է երկու տարուց երկրի ղեկավար դառնալ:
«Գրում են, որ Վիտալի Կլիչկոն որոշել է մասնակցել Ուկրաինայի 2015 թ. նախագահական ընտրություններին: Ինչպես երևում է, Յանուկովիչը լուրջ մրցակից ունի: Համաձայն հարցման, եթե Ուկրաինայի նախագահական ընտրությունները կայանային այս ամռան սկզբին, Վիտալի Կլիչկոն կզբաղեցներ երկրորդ հորիզոնականը»,- գրել է Թինա Կանդելակին:
Թե կոնկրետ որ հարցման վրա է հիմնվել Թինան, հայտնի չէ: Նաև հայտնի չէ, թե ով է նրա կարծիքով վարկանիշում զբաղեցնում առաջին հորիզոնականը:









































