Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը Ճապոնիայի հավաքականի դեմ խաղից հետո հերքել է այն լուրերը, ըստ որոնց ինքը նշել է, թե այս ամառ չի հեռանա «Լիվերպուլ»-ից:
«Ես նման բան չեմ ասել: Միգուցե, դա ինչ-որ մեկի հորինածն է: Ինձ համար հիմա կարևոր է միայն այն, որ հավաքականի կազմում եմ` այստեղ»,- խաղացողի խոսքերն է մեջբերում xin.msn.com-ը` հղում կատարելով Kyodo News-ին:
Հիշեցնենք, որ Սուարեսը ցանկություն է հայտնել խաղալ Չեմպիոնների Լիգային մասնակցող թիմում, իսկ նրա ծառայություններով հետաքրքրվում են երեք այդպիսի ակումբ` «Արսենալ»-ը, «Ռեալ»-ն ու «Բավարիա»-ն:








































