«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին, ով Ուեսլի Սնեյդերի փոխարեն ստացել է Հոլանդիայի հավաքականի թևկապը, կարծում է, որ այն չի փոխի իրեն:
«Հպարտանում եմ ինձ ցուցաբերած վստահությամբ: Կփորձեմ ապացուցել բոլորին, որ արժանի եմ կրել ավագի թևկապը: Այնուամենայնիվ, պետք է ազնիվ լինեմ ինքս իմ առջև»,- Goal. com-ը մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը:
30-ամյա վան Պերսին ընդգրկվել է Հոլանդիայի հավաքականում 2005 թվականին: Ազգային թիմի կազմում նա 76 հանդիպում է անցկացրել և 35 գոլ հեղինակել:







































