La Gazzetta dello Sport-ի տեղեկությունների համաձայն` «Յուվենթուս»-ը հարձակվողի ծառայություններից հրաժարվելու հստակ որոշում ունի, և Մատրիի տրանսֆերի ձեռքբերման հիմնական հավակնորդը նեապոլիտանյան ակումբն է:
«Նապոլի»-ի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը նախնական բանակցություններ է վարել թուրինյան ակումբի ղեկավարների հետ: Երկու օրվա ընթացքում նեապոլիտանյան ակումբը պետք է դիմի «Յուվենթուս»-ին` Մարիի տրանսֆերի շուրջ պաշտոնական առաջարկով:
Հիշեցնենք` ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Զենիթ»-ը բանակցում է թուրինյան ակումբի հետ` Մատրիի տեղափոխության շուրջ:






































