«Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ստյուարդ Դաունինգը տեղափոխվել է «Վեսթ Հեմ»: 29-ամյա խաղացողի հետ կնքվել է քառամյա պայմանագիր, իսկ տեղափոխության արժեքը չի նշվում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կողմերը համաձայնեցրել են բոլոր ֆինանսական հարցերն, ու «Վեսթ Հեմ»-ը խաղացողի տրանսֆերային իրավունքները գնելու համար կվճարի 6 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ խաղացողը «Լիվերպուլ» էր տեղափոխվել 2011 թվականին «Ասթոն Վիլա»-ից, իսկ նրա տրանսֆերը «մերսիսայդցիներին» արժեցել էր 18 մլն ֆունտ: Նա ակումբի կազմում անցկացրել է 91 հանդիպում` դառնալով 7 գոլի հեղինակ:






































