«Լիոն»-ի նախագահ Ժան-Միշել Օլյան խոստովանել է, որ իր թիմի կիսապաշտպան Յոան Գուրկյուֆը ցանկանում է տեղափոխվել «Արսենալ»:
«Մի՞թե կարծում եք, որ մենք կվաճառենք Գուրկյուֆի տրանսֆերային իրավունքը որևէ ֆրանսիական ակումբի՝ հնարավորություն տալով հզորանալ մեր մրցակիցներին: Դա հիմարություն է:
Կարող եմ ասել միայն, որ Յոանը ցանկանում է տեղափոխվել «Արսենալ, և անգամ պատրաստ է կրճատել իր վարձատրության չափը»,- նախագահին մեջբերում է L’Equipe հանդեսը:






































