Լաս Վեգասի ոստիկանությունը ներքին հետաքննություն է սկսել, որից հետո պարզ է դարձել քաղաքի ոստիկանական դեպարտամենտին պատկանող ուղղաթիռով Guns N’ Roses-ի կիթառահար Դարեն Ջեյ Աշբայի և նրա հարսնացուի զբոսանքի մասին: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Դեպքին ուշադրություն է դարձվել այն բանից հետո, երբ Աշբան Instagram-ի իր էջում տեղադրել է լուսանկար, որում ինքն ու ընկերուհին՝ կոլումբացի դերասանուհի և մոդել Նատալիա Կսենաոն, պատկերված են ուղղաթիռային ականջակալներով: Աշբան լուսանկարի մակարգրության մեջ շնորհակալություն էր հայտնել Լաս Վեգասի ոստիկանական դեպարտամենտին «անհավանական հիասքանչ» թռիչքի համար:
Կիթառահարը հավելել էր, որ թռիչքն ավարտվել է ոստիկանության կենտրոնակայանի ուղղաթիռային հարթակում: Թռիչքից հետո նա առաջարկություն է արել իր ընկերուհուն և դրական պատասխան ստացել:
Թռիչքը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին: Թռիչքի համար պատասխանատու ոստիկանները կենթարկվեն կարգապահական պատասխանատվության:
Ոստիկանությունում հայտնել են, որ ուղղաթիռի՝ մեկ ժամ թռիչքի համար ծախսվող վառելիքը հարկատուներին 430 դոլար է արժենում:









































