Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գոհ է իր թիմի ներկայիս մարզավիճակից: Այդ մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ նախամրցաշրջանային վերջին ընկերական խաղում «Արքայական ակումբ»-ը 3:0 հաշվով առավելության է հասել Միլանի «Ինտեր»-ի նկատմամբ:
«Գոհ եմ նոր մրցաշրջանին թիմի նախապատրաստության ընթացքից և մեր կատարած աշխատանքից: «Ռալ»-ում հիանալի մթնոլորտ է տիրում: Կարծում եմ՝ մենք պատրաստ ենք նոր մրցաշրջանի մեկնարկին: «Ինտեր»-ի դեմ խաղում թիմն իրեն հիանալի դրսևորեց: Նշենք, որ ակումբը դժվարությամբ էր նախապատրաստվել այդ խաղին»,- հայտարարել է Անչելոտին:







































