Թուրքիայի ԱԳՆ-ն դիմել է իր քաղաքացիներին՝ կոչ անելով ձեռնպահ մնալ առանց անհրաժեշտության Լիբանան ուղևորություն կատարելուց, ինչպեսև խնդրել է նրանց տուն վերադառնալ այն բանից հետո, երբ օգոստոսի 9-ին 2 թուրք օդաչուներ են առևանգվել Բեյրութում, հայտնում է Associated Press-ը:
Turkish Airlines-ի օդաչուն և նրա օգնականը առևանգվել էին, երբ ավտոբուսը, որում նրանք եղել են, Բեյրութում ծուղակի մեջ է հայտնվել:
Տեղի ԶԼՄ-ները հաղորդում են, որ կատարվածի պատասխանատվությունը ստանցնել է արմատական խմբավորումներից մեկը, որը 2 թուրքի կյանքի դիմաց պահանջել է ազատ արձակել 9 լիբանանցի շիաների, որոնք առևանգվել էին թուրք-սիրիական սահմանի մոտակայքում 2012թ: