Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն հայտնել է, թե չի բացառում, որ կհեռանա ակումբից ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Ինձ հետ կապ են հաստատել մի քանի ակումբների ներկայացուցիչներ, սակայն «Բարսելոնա»-ն դեռևս լռում է: Նշանակում է, իմ տրանսֆերի շուրջ պաշտոնական առաջարկներ չեն ստացվել:
Հոգեպես պատրաստ եմ հեռանալ կատալոնական ակումբից»,- El Pais-ը մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` Մասկերանոյի ծառայություններով հետաքրքրված էր «Նապոլի»-ն:










































