Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Լուիս Գուստավոն կարող է շարունակել կարիերան Անգլիայում:
Bild-ի տեղեկությունների համաձայն` Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը ցանկանում է շարունակել կարիերան անգլիական ակումբներից մեկում: Նրա ծառայություններով են հետաքրքրված «Չելսի»-ն և «Արսենալ»-ը:
Նշենք, որ տաղանդավոր կիսապաշտպանի տրանսֆերի արժեքը 18 մլն եվրո է կազմում:
Հավելենք, որ «Վոլֆսբուրգ»-ը պատրաստ է 15 մլն վճարել Գուստավոյի տրանսֆերի դիմաց, սակայն ֆուտբոլիստը դեռևս չի շտապում որոշում կայացնելու հարցում:









































