«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտնել է, որ թիմի նորեկ Նեյմարի հետ հիանալի են հասկանում միմյանց:
«Լրագրողները հաճախ հարցնում էին, կլինե՞ն արդյոք խնդիրներ իմ և Նեյմարի միջև: Այժմ վստահ կարող եմ ասել, որ ամեն ինչ կարգին է: Մենք լավ ենք աշխատում, քայլ առ քայլ առաջ ենք գնում:
Շատ քիչ ժամանակ է, ինչ խաղում ենք միասին, սակայն սովորում ենք հասկանալ իրար: Ամբողջ թիմը մեկ ցանկություն ունի` նվաճել այն, ինչ չհաջողվեց անել նախորդ տարի»,- ասել է Մեսսին:








































