Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը չի խզել հարաբերությունները Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, չնայած, որ վերջինս նախորդ մրցաշրջանում իրեն երկար ժամանակ դուրս էր թողել մեկնարկային կազմից:
«Անհամբեր սպասում եմ հաջորդ մրցաշրջանին: Պատրաստ եմ նոր մարտահրավերների: Պետք է առաջ նայել և մոռանալ անցյալը: Նախորդ մրցաշրջանն արդեն ավարտվել է:
Վերջին տարիներին մի շարք երջանիկ պահեր ապրեցինք: Դա հենց այն է, ինչը պետք է հիշել: Եթե հանդիպեմ Մոուրինյոյին, կմոտենամ ու կողջունեմ: Պետք է հարգալից լինել»,- ESPN-ը մեջբերում է Կասիլյասի խոսքերը:








































