Մյունխենի «Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիտցֆելդը խոսել է լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու` ակումբը հզորացնելու հնարավորությանը:
«Նորմալ պայմաններում «Բավարիա»-ն նրա կարիքը չունի, քանի որ նախորդ տարի արդեն իսկ ցույց տվեց, թե ինչպիսի ուժ է իրենից ներկայացնում»,- նշել է Հիտցֆելդը TZ-ին տված հարցազրույցում:
«Ինձ շատ է դուր գալիս Մանջուկիչի խաղը: Նա թիմում իր տեղի համար պայքարեց ու, գալով ակումբ, իր հետ հաղթողի բնավորություն բերեց:
Միգուցե նա գոլային մեքենա չէ, Լևանդովսկի չէ, բայց Ռոբերտն էլ Լեո Մեսսի չէ, այնպես որ ինձ խիստ կասկածելի է թվում այն, որ նա կհարմարվի Գվարդիոլայի խաղահամակարգին»,- եզրափակել է մասնագետը:








































