Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Շերդան Շաքիրիի կարծիքով` հերթական մրցաշրջանը բարդ կլինի իր թիմի համար: Շիքիրին հիմնավորում է իր կարծիքն այն փաստով, որ մյուս թիմերը հզորացրել են իրենց կազմը:
«Մեր հակառակորդները նոր ֆուտբոլիստների տրանսֆերներ են ձեռք բերել, հզորացել: Բնականաբար, նրանք բարելավել են իրենց խաղի մակարդակը: Հետևաբար` մրցաշրջանը բարդ կլինի մեզ համար:
Այնուամենայնիվ` մեր նպատակներն անփոփոխ են մնում: Ցանկանում ենք ազգային առաջնության հաղթող դառնալ և նվաճել Գերմանիայի գավաթը, իսկ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում ցանկանում ենք խաղալ հնարավորինս լավ»,- ասել է Շաքիրին:









































