Thursday, 02 07 2026
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից

Վթարված հասարակություն

Չհասցրեցինք էլ նկատել, թե հայաստանյան լրահոսում ինչպես իրենց հաստատուն տեղը գրավեցին ավտովթարների մասին տեղեկությունները: Շամշյա՞նն էր չափազանց ակտիվ, թե՞ պարզապես նրանից հետ մնալ չցանկացողներն էին շատ, բայց այսօր ավտովթարների մասին տեղեկատվությունը հայաստանյան լրահոսում ունի երևի թե կայուն տոկոս կամ ավելի ճիշտ կայուն աճող տոկոս:

Այս տեղեկատվությունը շատ սպառող ունի, եթե գրավել է իր կայուն տեղը լրահոսում: Հակառակ պարագայում ոչ ոք ոչինչ չէր ասի: Սակայն ավտովթարների մասին տեղեկատվությունն ըստ ամենայնի քիչ է մտորումների տեղիք տալիս թե պատկան մարմիններին, որոնք պատասխանատու են երթևեկության անվտանգության մակարդակի առավել բարձրացման համար, և թե ընդհանրապես հասարակությանը: Ըստ որում` հասարակությունն այստեղ մտահոգվելու խնդիր ունի ոչ միայն զգույշ լինելու առումով:

Իրականում, երբ մենք փորձենք համադրել տեղի ունեցող վթարների տոկոսը, ապա տեսակարար կշռով, ամենայն հավանականությամբ, կարձանագրենք, որ այս փոքր՝ մոտ 3 միլիոն բնակչություն և երևի հազիվ կես միլիոն կամ մի քիչ ավելի ավտոմեքենա ունեցող երկրում, ավտովթարների քանակը չափազանց շատ է: Երևանյան լրահոսում օրական արձանագրվում են մի քանի վթարներ, ընդ որում` խոշոր վթարներ: Մեզ ներկայացնում են ինչ-որ վիճակագրություն՝ աճել է, նվազել է, մահացածներն են քչացել, վիրավորներն են աճել կամ նվազել: Այս վիճակագրությունը, սակայն, հարաբերական է, որովհետև Հայաստանում շարունակվում են ամենօրյա ռեժիմով ավտովթարները, այն էլ օրական մի քանի տեղ:

Իսկ սա հասարակական մշակույթի ցուցիչներից մեկն է, կարևոր ցուցիչներից մեկը, որովհետև ավտովթարների այս քանակը վկայում է, թե ինչքան անփույթ է հասարակությունն անգամ ինքն իր նկատմամբ: Իսկ սա անուղղակիորեն վկայում է ընդհանրապես հասարակական և պետական մակարդակներում տեղի ունեցող իրողությունների հանդեպ անփութության մասին: Այսինքն` ավտովթարները բնորոշում են մեր ներկայիս հասարակական բնավորությունը, խառնվածքը, դատելով վթարների հաճախակիությունից, բազմությունից: Հետևաբար` սա լուրջ ուսումնասիրությունների նյութ է, հասարակության հոգեբանական շերտերի բացահայտման նյութ:

Վթարների մեծ մասը գալիս է նրանից, որ վարորդները միմյանց հանդեպ անհանդուրժող են, որ նրանք հաճախ մեքենայի ճանապարհի հարցում հասնում են մինչև անգամ ինքնահաստատման մառազմի աստիճանի, այսինքն` սա էլ արժեհամակարգի և աշխարհայացքի, մտածողության, մշակույթի խնդիր է: Այս երևույթը, ընդամենը հանդիսանալով սպառվող, լավ սպառվող լրահոս առաջին հայացքից, իրականում դիդակտիկ հիանալի նյութ է ներհասարակական լրջագույն պրոբլեմների զգալի մասը հասկանալու, վեր հանելու, լուծումներ գտնելու համար, որից նաև կգտնվեն լուծումներ ճանապարհների արտակարգ պատահարների թիվը նվազեցնելու և այսպիսով կյանքեր փրկելու, մարդկանց անվտանգությունն ապահովելու համար:

Հասարակական, պետական մեր վթարի շատ պատճառներ ու արմատներ կարելի է գտնել ավտովթարներն ու դրանց պատճառներն ուսումնասիրելու ընթացքում, այլապես վթարը սպառում ենք ու շարունակում վթարային ընթացքը:

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում