«Միլան»-ի կիսապաշտպան Քևին-Փրինս Բոատենգը կարող է Դորտմունդի «Բորուսիա» վերադառնալ: Ֆուտբոլիստը հիանալի հարաբերություններ է պահպանել թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: Հիշեցնենք` 26-ամյա կիսապաշտպանը հանդես է եկել գերմանական ակումբի կազմում 2009 թվականին:
«Բունդեսլիգան միշտ հետաքրքրել է ինձ: Ներկայումս «Միլան»-ի ֆուտբոլիստ եմ, բայց հաճախ եմ շփվում Յուրգեն Կլոպի հետ: Մենք ընկերներ ենք»,- Goal. com-ը մեջբերում է Բոատենգի խոսքերը:
Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում Գանայի հավաքականի ֆուտբոլիստը 29 հանդիպում է անցկացրել և 2 գոլ հեղինակել: Նա նաև մեկ անգամ աչքի է ընկել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում անցկացրած 7 հանդիպումներում:









































