Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները հանդիպել են Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ, այնուհետև այցելել Լացի պատը:
Հանդիպման ընթացքում 90-ամյա նախագահը կատարել է խորհրդանշական հարված՝ գնդակը փոխանցելով Լիոնել Մեսսիին:
Կատալոնացիները նաև ցուցադրական մարզում են կանցկացրել, իսկ երեկոյան հանդիպել քաղցկեղով հիվանդ երեխաների հետ:










































