Պատրիկ Վիերան, ով ընթացիկ տարվա մայիսին գլխավորել էր «Մանչեսթեր Սիթի»-ի երիտասարդական թիմը, կարող է ստանձնել Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզչի պաշտոնը: Այդ մասին հայտնում է Sunday People-ը:
Հարկ է նշել, որ իտալական ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին 2-ամյա պայմանագիր է ստորագրել ընթացիկ ամռանը:
Հիշեցնենք` 37-ամյա ֆրանսիացին հանդես է եկել «Ինտեր»-ի կազմում 2006-2010 թվականներին և 3 անգամ նվաճել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը:









































