Պաշտոնապես իր լիազորությունների մեջ մտած Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Իրանի արտգործնախարարի պաշտոնում առաջադրել է ՄԱԿ-ում 2002-2007թթ. Իրանի մշտական ներկայացուցիչ Մուհամմեդ Ջավադ Զարիֆիի թեկնածությունը:
Իրանի նախագահի երդմնակալության արարողության երկրորդ մասը՝ երդումը, ավելի վաղ տեղի էր ունեցել երկրի խորհրդարանում:
Երկրի նորընտիր ղեկավարը երդվել էր ժողովրդական ընտրյալների առաջ և պաշտոնապես անցել իր պարտականությունների կատարմանը:









































