Chelsea Lately հաղորդման նկարահանումների ժամանակ շոուի աշխատակիցներից մեկը հայտարարել է, որ դերասանուհի Լինդսի Լոհանը «իրեն բոլորովին աստղի նման չի պահում», իսկ մյուսը նկատել է, որ «նա միայն ցանկանում է աշխատել»: Այս մասին հաղորդում է Speltnik.ru-ն:
«Նա շատ լավ տեսք ուներ, քան երբևէ: Կազմվածքը գեղեցիկ և առողջ է, մաշկը բառացիորեն փայլում է: Անկեղծորեն, ես նրան դեռևս երբեք չեմ տեսել այդքան լավ տեսքով»,– նշում է աղբյուրը:
Աղբյուրների խոսքերն ապացուցելու է գալիս նկարահանման հրապարակի աշխատակիցը. «Նա ասաց, որ իրեն հիանալի է զգում: Ժամանակին եկավ, բոլորի հետ շատ սիրալիր էր, շնորհակալություն հայտնեց թիմի անդամներին: Անդադար ծիծաղում էր: Հանդիսատեսին նա շատ դուր եկավ»:
Ըստ երևույթին, դրական փոփոխությունները վերաբերում են ոչ միայն նրա արտաքինին, այլև ներքինին: Ամեն դեպքում, նա այժ դեմ չէ ծիծաղել իր վրա:









































