«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի տարվա լավագույն մարզիչ: Այս մասին հաղորդում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը:
Տարվա լավագույն խաղացող է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի սերբ պաշտպան Նեմանյա Վիդիչը:
Ոսկե ձեռնոց մրցանակին, որը տրվում է ԱՊԼ-ում ամենաշատ «չոր» հանդիպում անցկացրած դարպասապահին, արժանացել է «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Ջո Հարթը: Ընթացիկ մրցաշրջանում 17 խաղերում նա կարողացել է սեփական դարպաս գոլ չընդունել:








































