«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն միացել է «կարմիր սատանաներ»-ի և «Լիվերպուլ»-ի երկրպագուների` խաղի ժամանակ ռասայական խտրականություն չարտահայտելու և վիրավորական դրսևորումներ թույլ չտալու կոչին:
«Ֆուտբոլում անթույլատրելի է ֆուտբոլային ողբերգությունը: Մարդկային ողբերգությունը շատ ավելի լուրջ է և ոչ ոք իրավունք չունի թույլ տալ այդպիսի դրսևորումներ:
Բոլորը հարգանքի կարիք ունեն: Ես շատ կտխրեի, եթե նման մեծագույն խաղի ժամանակ տեղ գտներ նեգատիվը»,- Mirror-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:









































