«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բարձր է գնահատել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստների խաղը:
«Գիտեմ, որ «Լիվերպուլ»-ի մարզիչը չպետք է գովերգի «Յունայթեդ»-ի ֆուտբոլիստներին: Բայց Ռունին գերազանց ռմբարկու է: Նա միշտ վտանգավոր է: Նման իրավիճակներ պատահում են. ցանկացած ֆուտբոլիստ կարիերայի ընթացքում կարող է կորցնել տեղը հիմնական կազմում: Բայց բոլորն էլ վստահ են, որ Ռունին բարձրակարգ ֆուտբոլիստ է:»
Պոգբան և Զլատանը նույնպես հզոր են: Նրանք, ցավոք, չեն թուլացրել «Յունայթեդ»-ը, այլ` հակառակը: «Կարմիր սատանաներ»-ը շատ ուժեղ են, շատ բան գիտեն ֆուտբոլի մասին, քանի որ շատ են տեսել և շատ դժվարուոյթունների միջով են անցել»,- Irishmirror-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:










































