Սաուդյան «Ալ Ահբարիա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Էր Ռիյադում Պարսից ծոցի երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ Իրանից պահանջել է չմիջամտել մյուս երկրների գործերին.
«Իրանից պահանջվում է դրական դեր խաղալ տարածաշրջանում՝ առանց դավանաբական շովինիզմին ու մյուս երկրների գործերին միջամտելուն հակվածության։ Անհրաժեշտ է պայքարել ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ»։
Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը իր հերթին հայտարարել է, որ Թեհրանին հայտնի են թագավորության պահանջները հարաբերությունների կարգավորման համար։









































