Ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Ռեալ Սոլթ Լեյք» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ձեռք է բերել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ամբողջական տրանսֆերը:
29-ամյա ֆուտբոլիստն ամերկյան ակումբի կազմում հանդես էր գալիս վարձավճարով, սակայն արդեն այսօր հայտնի է դարձել, որ «Ռեալ Սոլթ Լեյք»-ը «Սպարտակ»-ի հետ համաձայնության է հասել ամոբղջական տրանսֆերի գնման հարցում:
Հավելենք, որ Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյք»-ի կազմում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:









































