Football Italia-ի փոխանցմամբ` ՊՍԺ-ն դարձյալ հետաքրքրված է «Միլան»-ի հարձակվող Կարլոս Բակայի ծառայություններով:
Տեղեկությունների համաձայն` փարիզյան ակումբը ցանկանում էր Բակայի տրանսֆերը ձեռք բերել նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն հետագայում հրաժարվել է այդ մտքից:
Ընթացիկ մրցաշրջանում թույլ մեկնարկը «ռոսսոներիներ»-ի ղեկավարներին ստիպել է դարձյալ տարբերակներ փնտրել` թիմի հարձակման գիծը հզորացնելու համար:
Նշվում է, որ Բակային իր թիմում է ցանկանում տեսնել անձամբ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին, ում գլխավորությամբ ֆուտբոլիստն աշխատել է «Սևիլիա»-ում:










































