Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է կինը սեփական հողաթափով քշում ալիգատորին: Դեպքը տեղի է ունեցել Ավստրալիայի «Կակադու» անունով պարկում` Իստ Ալիգատոր գետի մոտ, հայտնում է The Daily Mail-ը:
Այդ գետը հայտնի է այնտեղ ապրող կոկորդիլոսների մեծ քանակությամբ, որի պատճառով տեղաբնակները, որպես կանոն, չեն զբոսնում գետափին:
Սակայն կինը իր շան հետ զբոսնել է հենց գետի ափին, իսկ կոկորդիլոսին տեսնելով՝ ոտքից հանել է հողաթափը և դրանով սպառնացել սողունին:









































