Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն հայտարարել է, որ գիտի, թե ինչ է հարկավոր փոխել` հաջողության ուղին վերգտնելու համար:
«Պետք է խաղանք նույն նվիրումով, ինչ մեր մրցակիցները: Այդ դեպքում կկարողանանք ցուցադրել մեր բարձրակարգ լինելու առավելությունը: Միայն տաղանդը բավական չէ հաղթելու համար:
Թիմը պետք է պայքարի, ջանք չխնայի և հաղթանակն իրեն սպասել չի տա: «Էյբար»-ի դեմ հանդիպումը տարօրինակ ստացվեց: Արդյունքից ավելի ծանր հետք թողեցին Վարանի և Բենզեմայի վնասվածքները»,- Marca-ն մեջբերում է Պեպեի խոսքերը:









































