Լոնդոնի «Չելսի»-ի կենտրոնական պաշտպան Ջոն Թերին և կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը չեն կարողանա օգնել իրենց թիմին Պրեմիեր լիգայի առաջիկա տուրի «Հալ Սիթի»-ի հետ խաղում:
Թերիի և Միկելի վնասվածքների մասին խոսել է անձամբ «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:
«Թերին դեռևս չի ապաքինվել վնասվածքից: Կարծում եմ՝ Թերին խաղադաշտ կվերադառնա ազգային հավաքականների հանդիպումներով պայմանավորված դադարից հետո:
Ինչ վերաբերվում է Միկելին, ապա նա ևս վնասվածք ունի և բաց կթողնի «Հալ Սիթի»-ի հետ հանդիպումը», – ասել է Կոնտեն: