Ավելի քան 5000 հարցվածներից 2500-ը նորացրել են համակարգչային ծրագիրը մինչև Windows 10, իսկ նրանց 12%-ը որոշել է վերականգնել Windows 7-ը կամ 8-ը, գրում է newsyou.info-ն:
Հին ծրագրին վերադառնալու հիմնական պատճառը, պարզվում է, Windows 10-ի հետ կապված որոշ խնդիրներն են, օրինակ՝ թարմացնելուց հետո հնարավոր չի եղել օգտվել տպիչից, չի միացել Wi-Fi քարտը, անհետացել են ձայնը, ֆայլերը և այլն:
Հարցվածների կեսից ավելին համարում է, որ Windows 10-ը բավականին խնդիրներ ունի, որոնց լուծման համար ստիպված են դիմել մասնագետներին: