Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ձերբակալվել է քրեական հեղինակություն Անդրեյ Տորկունովը, որը հայտնի է «Թուրք» մականունով: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նա կասկածվում է խոշոր չափերի թմրանյութ պահելու մեջ:
«Թուրքը», որը ոչ պաշտոնապես ստացել է «օրենքով գող» տիտղոսը երկու ամիս առաջ՝ Հունաստանում քրեական հավաքի ժամանակ, ձերբակալվել է 3 գ հերոին պահելու համար:
Իրավապահ մարմինների աղբյուրը նշել է, որ նախկինում Տորկունովը ձերբակալվել է Մոլդովայում հանցագործություն կատարելու համար: