Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան խոսել է Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու մասին:
«Լևանդովսկին աշխարհի լավագույն հարձակվողն է: Չնայած հասակին, Լևանդովսկին տեխնիկապես հզոր ֆուտբոլիստ է: Ես հիանում եմ նրա խաղով», – ասել է Մորատան:
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալ»-ը ցանկանում էր ձեռք բերել Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերը, սակայն «արքայական ակումբ»-ի ղեկավարությանը չհաջողվեց բանակցություններ սկսել «Բավարիա»-ի ղեկավարության հետ:






































