Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Մանուել Սանչիսը խոսել է «արքայական ակումբ»-ի խնդիրների մասին:
Սանչիսը կարծում է, որ «Ռեալ»-ն իր տրամադրության տակ ունի ամեն ինչ, որպեսզի մեծ հաջողությունների հասնի, սակայն «արքայական ակումբ»-ի գլխավոր խնդիրը թիմի հոգեբանության մեջ է:
««Ռեալ»-ի խնդիրը հոգեբանական բնույթ է կրում: Թիմի առջև մեծ պահանջներ են դրված, ինչը ավելի պատասխանատու է դարձնում ֆուտբոլիստների աշխատանքը՝ միաժամանակ խաղին հաղորդելով լարվածություն», – ասել է Սանչիսը:








































