Դանիան Աֆղանստանից դուրս է բերել իր զինվորներին՝ տեղեկացնում է DR-ը:
Հուլիսի 22-ին 250 դանիացիներից կազմված ծովային հետևակայինների խումբը լքել է Գիլմենդ նահանգում գտնվող Camp Price բազան:
Նշվում է, սակայն, որ 300 դանիացի զինվորներ դեռ կմնան Աֆղանստանում՝ օգնելու համար աֆղան ոստիկաններին:
Դանիայի զինված ուժերը 12 տարի ծառայել են Աֆղանստանում, որի ընթացքում զոհվել են 43, վիրավորվել 211 դանիացի զինվորներ: Աֆղանստանում դանիացիների ներկայությունը արժեցել է 26.3 միլիարդ դոլար: