«Լեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին աջակցության խոսքեր է հասցեագրել Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին:
Անգլիայի գործող չեմպիոնների գլխավոր մարզչի կարծիքով` Կոնտեի գլխավորությամբ լոնդոնյան ակումբը տիտղոսներ կնվաճի:
«Կարծում եմ` «Չելսի»-ն տիտղոսներ կնվաճի Կոնտեի գլխավորությամբ: Անտոնիոն հաղթող է: Նրան, պարզապես, ժամանակ է հարկավոր»,- BBC Sport-ը մեջբերում է Ռանիերիի խոսքերը:









































