Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է ակումբի ղեկավարության կողմից իր պայմանագրի ժամկետի վերանայման փաստի մասին:
«Ես ուրախ եմ, որ «Ատլետիկո»-ում եմ, և պայմանագրիս ժամկետր կրճատումն ինձ չի անհանգստացնում:
Մենք 2 տարվա ընթացքում կարող ենք լուրջ հաջողությունների հասնել «Ատլետիկո»-ի հետ, իսկ նոր պայմանագիր կնքելը չեմ կարծում, որ լուրջ խնդիր է», – ասել է Սիմեոնեն:
Հիշեցնենք, որ «Ատլետիկո»-ի ղեկավարությունը որոշում էր կայացրել կրճատել Դիեգո Սիմեոնեի պայմանագրի ժամկետը:








































