Ֆրանսիայի արտգործնախարար Մանուել Վալսը կիրակի օրը հայտարարել է Փարիզի արվարձանում գտնվող Թրապ համայնքում անվտանգության միջոցառումները խստացնելու մասին: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
Նման որոշման պատճառը զանգվածային անկարգություններն են, որոնք կազմակերպվում են տեղի մուսուլմանների կողմից՝ կապված ժանդարմների կողմից փարաջա կրող կնոջ ինքնությունը ստուգելու հետ, որին հետևել է վերջինիս ամուսնու ձերբակալությունը: Նախարարը պահանջել է համայնքում մեծացնել ոստիկանական ջոկատների թվաքանակն այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը չի կարգավորվել:
Ակցիայի մասնակիցների ագրեսիվ վարքագիծը իրավապահ մարմինների նկատմամբ Վալսն անվանել է «անընդունելի»: