«Մանչեսթեր Յունայթեդ»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն առաջին հանդիպումն է անցկացրել Եվրոպայի լիգայում վերջին 15 տարվա ընթացքում:
Շվեդ հարձակվողը 63 –րդ րոպեին փոխարինել է Մարկուս Ռեշֆորդին: Սակայն Իբրահիմովիչը չի կարողացել աչքի ընկնել, իսկ նրա թիմը պարտվել է նվազագույն հաշվով:
Վերջին անգամ Իբրահիմովիչը «Այաքս»-ի կազմում մասնակցել է Եվրոպայի ակումբային երկրորդ հեղինակավոր մրցաշարին 2001 թվականին՝ այն ժամանակ ՈւԵՖԱ-ի Գավաթի խաղարկությանը:








































