Ինչպես արդեն հայտնել ենք, MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ռեալ Սոլթ Լեյք»-ը նվազագույն հաշվով պարտվել է «Պորտլենդ Թիմբերս»-ին:
«Ռեալ Սոլթ Լեյք»-ի 29-ամյա հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը խաղադաշտ է դուրս եկել իր թիմի մեկնարկային կազմում և մասնակցել ամբողջ հանդիպմանը: Մովսիսյանը 10 հնարավորից ստացել է 6 գնահատականը: Այդ մասին հայտնում է Rslsoapbox-ը:
«Մովսիսյանը մի քանի գոլային դրվագ ստեղծեց, սակայն չկարողացավ գոլ խփել այն դեպքում, երբ հնարավորություն ուներ»,- գրում է կայքը:








































