Տիտո Վիլանովան հեռացել է «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա ժամերին: Կատալոնական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի Վիլանովայի օգնական Ռուբին:
Տեղեկությունների համաձայն` Վիլանովան լքել է զբաղեցրած պաշտոնը առողջական վիճակի վատթարացման պատճառով: Նա այլևս չի կարող շարունակել աշխատել:
Հիշեցնենք` նախորդ մրցաշրջանում 44-ամյա մասնագետը բուժում է ստացել ԱՄՆ-ում: