Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը խոսել է նոր մրցաշրջանից իր սպասելիքների մասին:
«Գիտեմ, որ խաղալու եմ մեկնարկային կազմում: Բազմաթիվ լավ խաղացողներ կան: Կան նաև նորեկներ, բայց չեմ կարծում, որ կկորցնեմ տեղս մեկնարկային կազմում: Ընդամենը պետք է լինեմ իմ լավագույն մարզավիճակում:
Նոր խաղացողներն ավելի կհզորացնեն թիմն ու կօգնեն կրկնել անցած մրցաշրջանի հաջողությունները»,- Ռոբենի խոսքերը մեջբերում է Kicker-ը: