Այն ընկերությունները, որոնց տնօրենների խորհրդի անդամները բացառապես տղամարդիկ են, ցույց են տալիս ավելի ցածր ֆինանսական արդյունքներ, քան այն ընկերությունները, որոնց տնօրենների խորհրդի կազմում կան նաև կանայք՝ ասվում է Տնօրենների խորհրդի ցուցանիշների արդյունքների հետազոտության մեջ:
Համաձայն հետազոտությունների՝ վերջին 5 տարում կանանց թիվը ընկերությունների տնօրենների խորհրդի կազմում աստիճանաբար ավելացել է՝ գրում է korrespondent.net-ը:
Հետազոտության տվյալներով՝ կանանց ներկայությամբ տնօրենների խորհուրդների թիվն աշխարհում աճել է մինչև 59%: 2008թ. այդ ցուցանիշը 56% էր:
Միայն ընկերությունների 17%-ում է կանանց մասնաբաժինը տնօրենների խորհրդի կազմում կազմում 20% և բարձր (համեմատած 2008թ. 13%-ի հետ), իսկ ընկերությունների 45%-ում՝ 10% ու ավելի է (2008-ին՝ 39%):
Հետազոտության հեղինակները նշում են, որ տնօրենների խորհրդի կազմում ավելի մեծ թվով կանայք մտնում են Եվրոպայից, Մերձավոր Արևելքից ու Աֆրիկայից: Նրանց հաջորդում են Հյուսիսային ու Հարավային Ամերիկաները:
Հետազոտությունը ցույց է տվել, որ խառը կազմով տնօրենների խորհուրդը ավելի լավ արդյունք է ցուցադրում, քան բացառապես տղամարդկանցից կազմվածները: