Այսօր Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախախաղային մարզում Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում, որի առաջին 15 րոպեները բաց էին ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։
Մարզիչները վերջին ցուցումները տվեցին ֆուտբոլիստներին վաղը կայանալիք հանդիպումից առաջ։
Մարզման վերջում տեղի ունեցավ երկկողմանի խաղ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:








































