Գյումրիի «Շիրակ»-ը տրանսֆերային պատուհանի վերջին օրը ձեռք է բերել ամերիկացի հարձակվող Բրայան դե լա Ֆուենտեի իրավունքները: Այդ մասին հայտնում է Գյումրիի ակումբի մամլո ծառայությունը:
Դե լա Ֆուենտեն Հայաստանի փոխչեմպիոնի հետ մեկամյա պայմանագիր է ստորագրել:
2014 թվականից մինչև նախորդ մրցաշրջանի ավարտը ֆուտբոլիստը հանդես է եկել «Արարատ»-ում:
Բարձրագույն խմբում Բրայանն, ընդհանուր առմամբ, մասնակցել է 49 հանդիպման, դարձել 9 գոլի և գոլային 10 փոխանցման հեղինակ:









































