ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Չինաստանում G20 գագաթնաժողովի ժամանակ մտադիր է պաշտոնական Պեկինին կոչ անել զսպվածություն ցուցաբերել տարածքային վեճերի լուծման ժամանակ: Այդ մասին նա հայտարարել է ուրբաթ օրը՝ Չինաստան մեկնելուց առաջ CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Օբաման մասնավորապես նկատի է ունեցել Հարավ-Չինական ծովում հակամարտությունը: «Եթե դուք պայմանագիր եք ստորագրել, որը կոչ է անում ծովի հարցերը լուծել միջազգային դատարանի միջոցով, ապա փաստ է, որ դա առավել ևս ձեզ համար, քան Ֆիլիպինների, Վիետնամի կամ այլ երկրի, պատճառ չէ մկաններ ցուցադրելու»,- ասել է Օբաման:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մշտապես Չինաստանին կոչ է անում գիտակցել, որ «աճող հզորությունը նշանակում է աճող պատասխանատվություն»: Նա որպես օրինակ է բերել ԱՄՆ-ին, որը հասել է այդպիսի հզորության մասնավորապես զսպվածության շնորհիվ:









































