Ֆրանսիական «Նիցցա»-ի նորեկ Մարիո Բալոտելին խոսել է նոր ակումբում իր առջև դրված նպատակների մասին:
«Չեմ ցանկանում լսել գիշերային ակումբների մասին: Ես այստեղ եմ եկել ֆուտբոլ խաղալու և իմ թիմին օգտակար լինելու համար:
Առաջարկներ ունեի նաև գրանդ ակումբներից, սակայն ամենից շատ հավանեցի «Նիցցա»-ի ծրագիրը: Ինձ ամեն ինչ դուր է գալիս այստեղ», – ասել է Բալոտելին:








































