«Լեսթեր»-ի դարպասապահ Կասպեր Շմեյխելը, ով օրերս վիրահատության է ենթարկվել, կմասնակցի իր թիմի՝ «Լիվերպուլ»-ի դեմ խաղին:
Դանիացի դարպասապահն Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել մարզումից:
Հիշեցնենք՝ Շմեյխելը ստիպված է եղել լքել խաղադաշտը Անգլիայի Պրեմիեր լիգայի «Սուոնսի»-ի դեմ խաղում: Խաղից հետո «Լեսթեր»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հայտարարել է, որ ապաքինման համար ֆուտբոլիստին մի քանի շաբաթ կպահանջվի:










































